«Թրամփն ասել է, որ եթե Ռուսաստանի նախագահը չլուծի ուկրաինական հակամարտությունը, «դա վատ կավարտվի իր համար»։ Սա հարյուր և առաջին անգամն է, որ նա այս սպառնալիքն է հնչեցնում։ Երբ «գործարար-խաղաղարարը» խոսում է «Tomahawk»-ների մասին, արտահայտությունը սխալ է։ Այդ հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ բոլորի համար։ Եվ ամենից շատ՝ հենց Թրամփի համար»,- սոցիալական ցանցերում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։               
 

Ինչպես են այլ երկրների առաջին դեմքերը առաջ մղում հայրենական բրենդները

Ինչպես են այլ երկրների առաջին դեմքերը առաջ մղում հայրենական բրենդները
02.12.2023 | 11:08

Ֆրանսիայի վարչապետը արգելել է նախարարներին օգտագործել Whatsapp, Telegram և Signal։ Փոխարենը առաջարկում է անցնել նոր ֆրանսիականին՝ Olvid-ին։

Նախանձելի է, երբ տեսնում ես, թե ինչպես են ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի ու այլ երկրների առաջին դեմքերը հպարտանում, պաշտպանում ու առաջ բրդում հայրենական բրենդները։

Իսկ մեզ մոտ Հայաստանի հետ կապ չունեցող ու լուծարվող ընկերություններին պետական բյուջեից փող են տալիս, բայց Zangi-ին մերժում են։ Էլ չեմ ասում, թե քանի անգամ եմ առաջարկել գոնե ուժային կառույցներում ArtsakhX-ի օրինակով պաշտպանված կապ տեղադրել։

Երբ սկսվեց քովիդի պանդեմիան, և դպրոցներից սկսած բոլորը անցնում էին Zoom-ի, առաջարկեցի ստեղծել հայրենականը։ Ու այն դեպքում, երբ մենք արդեն ունեինք պատրաստի վիդեո-կոնֆերենսինգի տեխնոլոգիաները, և ընդամենը անհրաժեշտ էր ներդրում տեխնոլոգիայից պրոդուկտ մշակելու հարցում։ Պետությանը առաջարկում էինք ներդրում կատարել միայն պրոդուկտի մշակման ինքնարժեքի չափով։ Բացի բուն վիդեո-կոնֆերենսինգից , ստեղծվելիք ծրագիրը կարելի էր ինտեգրել նաև հայկական դպրոցական, բժշկական, իրավաբանական ծրագրերի հետ և տալ դրանց միջազգային շուկայում բացառիկ մրցակցային առավելություններ։

Բայց դե, բնականաբար, մեր առաջարկը մերժվեց։ Միայն ԱԳ նախարարությունից հետաքրքրություն ցուցաբերեցին կոնսուլային ու այլ դիվանագիտական ծառայությունները հեռահար մատուցելու հարցում, բայց այստեղ էլ ֆինանսավորողը ոչ թե ՀՀ կառավարությունն էր, այլ՝ Համաշխարհային բանկը, որն առաջարկում էր ներդնել ինքնարժեքից 5 անգամ քիչ գումար և ընդունել իրենց տարօրինակ ու ահավոր պայմանները։ Բնականաբար, հրաժարվեցի։

Հիմա մի հատ մարդ կա՝ վարչապետ է դարձել և ինչ-որ հայրենասիրությունից ու պետությունից է գոռում։ Նայեք Ֆրանսիայի կառավարությանը ու գնացեք հող կերեք, մեռեք։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 8973

Մեկնաբանություններ